«Ձեռքը ադրբեջանցի կամ թուրք ընկավ` կտոր-կտոր կանի»
Կարդալ հրատարակչի կայքումՀոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։
«Պատկերացրեք հայ ընտանիքի այն անդամին, որի երեխայի գլուխը, ձեռքը կամ ականջը կտրել են. ձեռքը ադրբեջանցի կամ թուրք ընկավ` կտոր-կտոր կանի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում սկսված եւ չորս օր տեւած պատերազմին՝ ասաց մոսկվաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ այս չորս օրերը էական բան փոխեցին հարցի հետագա խաղաղ կարգավորման գործընթացում: Նա կարծում է, որ մինչ այժմ հայ եւ ադրբեջանցի երիտասարդները պետք է միասին աշխատեին, տնտեսական կապեր զարգացնեին, մնացած հարցերը ժամանակի ընթացքում սերունդները կկարգավորեին: Բայց այժմ բարդ է պատկերացնել համագործակցության հեռանկարը:
Սերժ Սարգսյանի` Գերմանիայում արած հայտարարությունն այն մասին, որ մեր բանակը կռվում էր հիմնականում 1980-ականների զենքով, մեր զրուցակիցը նաեւ դիվանագիտական «տրյուկ» է համարում. «Բայց հարցը դա չի: Մի երկու տանկով կամ թռչող ապարատով չի որոշվում, պետությունը պիտի ուժեղ լինի»: Կարդացեք
« Առավոտ » օրաթերթ 20.04.2016
Նշում աղբյուրի մասին
Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.