“In a changing world, Putin has a chance to become Danko”
«Վերափոխվող աշխարհում Պուտինը Դանկո դառնալու հնարավորություն ունի»
Read on the publisher’s websiteAI-assisted translation. The original article is available below for comparison.
Aravot interviews human-rights advocate Arbak Khachatryan.
“I criticized former presidents while they ruled. Today’s then-opposition authorities arose with their wishes and support. The second president transferred strategic sectors to Russia expecting protection; I believe domestic capabilities strengthen statehood and real partnership. Some confused personal and state wealth. Today no wealth saves anyone,” he said regarding Kocharyan’s changed restraint and ruling-party concerns. On the Prosperous Armenia leader: “Set aside individuals, wealth, ‘thieving old’ and ‘insane new’ rulers. 88 deputies removed immunity, permitting charges and detention; a judge decided prosecutors and 88 deputies erred.
Law and justice diverged; I do not say where justice lay. Suppose these 88 constitutional lawmakers declared war mistakenly?” Party and parliamentary systems fail; “a Frenchman or Englishman changing orientation cannot dictate my Constitution.” Global systems are shaken, so small states must treat security seriously.
He recalls dismissed warnings of finance’s collapse, Ukraine, Syria, and Turkish Stream’s harmful futility. He says they are reality and societies face new structures. “Civilizations vanished during such changes. The future is unclear, but millionaires now turn from money to God and nature. The pandemic took our greatest treasure: embracing and kissing our children. Worse may follow. Human capital matters, not wealth; belief is needed. Davos’s financial ‘jackals’ doubled billions annually while starving states. Values changed, but new ones are difficult.”
With world-class specialists he developed a “state-salvation concept” for discussion and national adaptation. Justice, leading to biblical commandments, underpins it. Replacing leaders and bodies does not ensure social and national goals. Systems from “democracy” to “totalitarianism” lack constant interaction and diagnosis of people’s problems. Institutions outside human-centred government lose trust and long-term development, threatening stability because businesses and public bodies cannot work on “long horizons.”
Relations must change structurally. “Government serves security, justice, welfare. Justice is not most groundbreaking but most important and cannot be sacrificed. Goals shape institutions.” Independent institutions pursue goals determining the social contract; every function must fit, preventing contradictions and ensuring equilibrium. “Three councils: Justice or judges; Welfare, a limited government; Security. The whole people elect all judges from known worthy candidates with professional and/or moral qualities, recognizing fairness of their technologically public decisions.
Fairness ensures competitive standing and status; no other route, including ‘salary,’ exists. Judges are not rich regardless of experience, supported only by the state; violation loses status. Judges choose their chair, who organizes work and arbitrates difficult cases with a casting vote. The people elect Welfare and Security heads, who form councils with judges’ agreement.”
The 7-chapter, 21-point document describes political and legal-economic relations, revising finance and banking to emphasize safekeeping. Specialists work on implementation programmes.
He envisages partnership-based interstate legal relations and wrote Putin: “You can become Danko in a changing world and undo Western image-makers’ portrayal of Russia as backward and misanthropic, building healthy ties with Belarus, Ukraine, Georgia and neighbours.” Not an elder brother’s appetite or ignored younger siblings, but complementarity; not punitive “property for debt,” but returning resources to brothers alienated by opportunist “friends,” allowing free action. “Then desperate younger siblings stop searching for salvation; the sun becomes everyone’s, and one lyre’s strings become harmonious music.”
He repeatedly advocated returning strategic public assets to former republics. For Armenia: Gazprom, Armenian Railway, and a number of other vital enterprises, including factories transferred to Russia under the property-for-debt programme should return to state management, preventing interstate plunder normalized for thirty years.
Nelli GRIGORYAN, Aravot daily newspaper, 25.06.2020
Compare with the original text · Հայերեն
«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը
«Նախկին նախագահների մասին ես խոսել եմ, երբ նրանք եղել են իշխանության: Այսօրվա իշխանությունները, որոնք այն ժամանակ ընդդիմություն էին, իրենց ցանկությամբ եւ օժանդակությամբ են ստեղծվել եւ եթե իրենք չցանկանային, այսօր ամեն բան այլ կերպ կլիներ: Նույն երկրորդ նախագահին շատ մեղադրանքներ կարելի է ներկայացնել. օրինակ, նա գտնում էր, որ երկրի ռազմավարական նշանակության ուղղությունները պետք է տալ ՌԴ-ին ու նա մեզ կպաշտպանի Թուրքիայից եւ Ադրբեջանից: Ես կարծում եմ`հակառակը, սեփական հզորություններն ավելի են ամրացնում պետության հիմքերը եւ իրական գործընկերներ են դարձնում պետություններին: Որոշ մարդիկ անձնական հարստությունը «շփոթել» էին պետության հարստությունների հետ եւ այլն: Ինչեւէ, հարցն այժմ այդ ամենը չէ, քանի որ այսօր այնպիսի վտանգների առջեւ ենք կանգնած, որ կուտակած հարստությունները ոչ ոքի, առավել եւս պետությանը, չեն փրկելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը`պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ում մեր զրուցակիցը մշտապես իր քննադատության թիրախում է պահել, խափանման միջոցը փոխելու եւ այդ առիթով իշխանական շրջանակներում առաջացած անհանգստությունների մասին հարցին: Մեր զրուցակիցը բավական հետաքրքրական է համարում ԲՀԿ առաջնորդի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները.
«Մի կողմ թողնենք թե նա ո՞վ է, ինչպե՞ս է իր ունեցվածքը դիզել, խնդիրը անձը չէ: Չեմ ցանկանում քննարկել նաեւ գործող իշխանության որակներն ու գործունեությունը: Մի կողմ թողնենք`«հները գող եւ ավազակ են, նորերն`անմեղսունակ», մոտեցումները: 88 պատգամավոր քվեարկեցին գլխավոր դատախազության առաջարկին «կողմ» եւ ԲՀԿ առաջնորդին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հնարավոր եղավ նրան մեղադրանք առաջադրելն ու ազատությունից զրկելը: Հետո, մի դատավոր որոշեց, որ դատախազությունն ու 88 պատգամավորները սխալվել են: Այս գործընթացում, ունեցանք այն, որ մեր երկրում օրենքը չհամընկավ արդարության հետ: Չեմ մանրանում, թե արդարությունը ո՞ր կողմում էր: Միայն արձանագրենք, որ չհամընկավ: Հիմա պատկերացրեք, եթե այդ 88 պատգամավորը, որոնք Սահմանադրություն են փոխում, որոշեին պատերազմ հայտարարել ու հետո պարզվեր, որ դա սխալ էր, ինչպես այս դեպքում եղավ: Պատկերացրի՞ք: Դե տեսեք, թե ի՞նչ վտանգների առջեւ է կանգնած պետությունը»: Արբակ Խաչատրյանը եզրակացնում է` այս փոքր օրինակը ցույց է տալիս գործող համակարգերի սնանկությունը. կուսակցական համակարգերը, խորհրդարանական համակարգերը չեն աշխատում եւ «չի կարող կողմնորոշում փոխած մի ֆրանսիացի կամ անգլիացի, որոշել իմ երկրի Սահմանադրությունը»: Մեր զրուցակիցն արձանագրում է`համաշխարհային համակարգերը խարխլվել են եւ սա շատ վտանգավոր է: Այս իրավիճակում փոքր երկրները պետք է լուրջ վերաբերվեն իրենց անվտանգային խնդիրներին:
Իրավապաշտպանը հիշեցնում է`դեռ տարիներ առաջ էր խոսել աշխարհում գործող ֆինանսաբանկային վաշխառուական համակարգի եւ բորսաների փլուզման մոտալուտության, ուկրաինական եւ սիրիական զարգացումների տրամաբանական ավարտի, «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման անպտղության ու վնասակարության մասին, սակայն իր կանխատեսումները ժպիտով էին ընդունվում-ընկալվում: Մինչդեռ, ըստ նրա, այսօր արդեն այդ ամենն իրականություն է, իսկ պետությունները կանգնած են հասարակական, պետական համակարգերի փոփոխությունների, նոր կառուցվածքների ձեւավորման շեմին ու այդ ամենին պետք է պատրաստ լինել: «Եղել են ժամանակաշրջաններ, երբ այդ փոփոխությունների ընթացքում քաղաքակրթություններ են վերացել: Ի՞նչպե՞ս հիմա կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել: Բայց մի բան ակնհայտ է`միլիոններ աշխատող եւ միայն փողի ուժին հավատացողներն այսօր վերանայում են մոտեցումները եւ սկսում են ապավինել Աստծուն եւ փրկությունն ակնկալում են բնությունից: Մարդկության վերջն է եկել այս համավարակ-համաճարակով, բնությունը մեզնից վերցրել է ամենաթանկ բանը`գրկել եւ համբուրել երեխայիդ: Այս իրավիճակը կարող է ավելի խորանալ: Պետք է կանգնել եւ հասկանալ, որ մարդը, մարդկային կապիտալն է կարեւոր, ոչ թե նյութական հարստությունները: Պետք է հավատանք, որ փրկվենք: Աշխարհի ֆինանսատնտեսական տիրակալները, որոնց ես շակալ եմ անվանում, ամեն տարի հավաքվում էին Դավոսում`կրկնապատկելով իրենց միլիարդները, իսկ պետություններին սովի էին մատնում: Համաճարակ-համավարակը փոխեց արժեքները եւ նորերը ներդնելը այդքան էլ հեշտ չէ»:
Իրավապաշտպանն իր թիմակից ընկերների`այս խնդիրներով մտահոգ մարդկանց մի խմբի հետ, որոնք համաշխարհային մակարդակի մասնագետներ են`տարբեր ոլորտները ներկայացնող, մշակել են պատկերավոր ասած`«պետությունների փրկության կոնցեպցիա», որը պետք է քննարկել եւ տարբեր երկրների համար կիրառել`նկատի ունենալով այդ երկրի առանձնահատկությունները: Կոնցեպցիայի հիմքում դրված է արդարությունը, որի փնտրտուքները հանգեցրել են Աստծաշնչյան պատվիրաններին: Ըստ մեր զրուցակցի, առաջնորդների փոխարինումը եւ պետական հաստատությունների վերակազմակերպումը չեն լուծում գլխավոր խնդիրը՝ հասարակական եւ ազգային նպատակներին հասնելու նպատակաուղղվածությունը: Ավանդական պետական կառուցվածքներում, ինչպիսին որ եղել են «ժողովրդավարությունից» մինչեւ «ամբողջատիրություն», մարդկանց հետ անդադար փոխազդեցություն չի իրականացվում, կոնկրետ մարդու եւ ընդհանուր առմամբ հասարակության խնդիրների ախտորոշման մշտապես աշխատող համակարգ չկա: Պետական հաստատությունները, որոնք հայտնվել են «մարդակենտրոն համակարգից» դուրս, կորցրել են վստահությունը եւ «երկար հորիզոններում» երկրի համակարգային զարգացման երկարաժամկետ հնարավորությունը: Դա ստեղծում է ազգի կայունության սպառնալիքներ, քանի որ «երկար հորիզոններում» աշխատանքը չեն կարող իրենց թույլ տալ ոչ ձեռնարկատերերը, ոչ հասարակական հաստատությունները: Այդ խնդիրների լուծումն անհնարին է առանց հասարակական-պետական հարաբերությունների համակարգի կառուցվածքի փոփոխության: Կոնցեպտում, ասվում է.
«Իշխանության նոր կառուցվածքը պետք է ենթարկվի երեք հիմնական նպատակներին՝ անվտանգության երաշխիքների ապահովում, արդարության ապահովում, բարեկեցության աճ: Ընդ որում, «արդարության» նպատակը առավել բեկումնային չի հանդիսանում, սակայն առավել կարեւոր է հանդիսանում. արդարությունը չի կարող խախտվել այլ նպատակներին հասնելու ժամանակ: Նպատակներն են որոշում պետական հաստատությունների կառուցվածքը»: Իսկ անկախ պետական հաստատությունները, ըստ կոնցեպտի, ստեղծվում են դեպի հիմնական նպատակներ շարժվելու համար. «Յուրաքանչյուր հաստատության նպատակներով որոշվում են «հասարակական պայմանագրի» պայմանները: Պետական հաստատության ցանկացած գործառնություն պետք է համապատասխանի նպատակին՝ այդ պայմանը հասարակության եւ իր կողմից ծնած պետական հաստատությունների միջեւ հակասությունների առաջացման գլխավոր «ապահովիչն» է, հասարակության հավասարակշռության ապահովման եւ արդարության պայմանը: Նպատակներին համապատասխան ձեւավորվում է պետական հաստատությունների երրորդությունը՝ արդարության խորհուրդ (դատավորների խորհուրդ), բարեկեցության խորհուրդ (նախարարների աշխատակազմ, կառավարություն, սակայն սահմանափակ գործառնություններով) եւ անվտանգության խորհուրդ: Դատավորների խորհուրդը լրիվ կազմով ընտրվում է ամբողջ ժողովրդի կողմից հայտնի եւ արժանի մարդկանց թվից, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական եւ/կամ բարոյական որակներ: Դրանց ընտրությունը դատավորների խորհրդի որոշումների՝ ազգի կողմից արդարության ճանաչման արդյունքն է, որոնք ժամանակակից տեխնոլոգիաների ուժով բաց եւ մատչելի են ընթերցելու եւ ծանոթանալու համար: Որոշումների արդարություն՝ ցանկացած դատավորի մրցակցային առավելություն, նրա ճանաչելիության, հեղինակության եւ կարգավիճակի գրավականը, չէ որ իր կարգավիճակը փոխելու այլ միջոցներ, այդ թվում «աշխատավարձի» միջոցով՝ դատավորը փորձից անկախ հարուստ չէ, նրա բարեկեցության աղբյուր կարող է հանդիսանալ միայն պետական ապահովությունը, իսկ այդ կանոնի խախտում է, հանգեցնում է կարգավիճակի կորստին: Դատավորների խորհրդի ղեկավարն ընտրվում է դատավորների կողմից նրանց կազմից, նախագահում եւ կազմակերպում է խորհրդի աշխատանքը, իսկ բարդ դեպքերում իրավարար է հանդիսանում եւ ունի «վճռորոշ ձայնի» իրավունք: Բարեկեցության խորհրդի եւ անվտանգության խորհրդի ղեկավարներն ընտրվում են ամբողջ ժողովրդի կողմից եւ ձեւավորում իրենց խորհուրդները՝ համաձայնեցնելով դատավորների խորհրդի հետ»:
7 գլխից եւ 21 կետից բաղկացած փաստաթղթում մանրամասն ներկայացված են քաղաքական, իրավա-տնտեսական հարաբերությունների տեսլականները: Այս կոնցեպտով նախատեսվում է նաեւ ֆինանսատնտեսական, բանկային համակարգերի լրջագույն վերանայում, մասնավորաբար, բանկերին առավելապես պահնորդի ֆունկցիա վերապահելով: Մասնագետներն այժմ աշխատում են այս տեսլականների ապահովման ծրագրերի վրա:
Այս իրավիճակում, մեր զրուցակիցը նաեւ պետական իրավահարաբերությունների փոփոխություններ է ակնկալում. դրանք, ըստ նրա, իրականում պետք է դառնան գործընկերային: Այստեղ նա տեսնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լրջագույն դերակատարումը: Այդ պատճառով նամակով դիմել է նրան: Նամակում, մասնավորաբար, ասված է. «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, ըստ իս, ի դեմս Ձեզ, վերափոխվող աշխարհում Դանկո դառնալու եւ Ռուսաստանին հետամնաց ու մարդատյաց երկիր ներկայացնելու արեւմտյան իմիջմեյքերների «տարիների վաստակը» զրոյացնելու պատմական հնարավորություն է ներկայացել: Ռուսաստանն իրապես կարող է գործընկերային առողջ հարաբերություններ հաստատել թե՛ դրացիների, թե՛ միութենական նախկին հանրապետությունների, ասենք՝ Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի հետ»: Այնուհետեւ, Արբակ Խաչատրյանը մանրամասնում է.
«Հարաբերություններ, որոնք խարսխված կլինեն ոչ թե «ավագ եղբոր» նախանձելի ախորժակի ու կրտսերների պահանջների անտեսման, այլ փոխլրացման տրամաբանության վրա: Հարաբերություններ, որոնք եղբայրության անունից խոսելով կիրականացնեն ոչ թե «Գույք պարտքի դիմաց» «սաստող գործողությունը», այլ տրամագծորեն հակառակը՝ չգիտակցված վերաբերմունքի եւ սեփական տնօրինությանն առած միջոցները՝ պատեհությունից օգտված «բարեկամների» հորդորով միմյանցից օտարված եղբայրներին վերադարձնելու եւ նրանց ազատ ու անկաշկանդ գործելու հնարավորություն կընձեռեն: Հավատացնում եմ, այդ ժամանակ միայն ճարահատ «կրտսերները» փրկության հույսով պատեպատ չեն զարկվի ու արեւն էլ իսկապես կդառնա բոլորինը ու նույն «քնարի» լարերը կդառնան ներդաշնակ երաժշտության իրապես լիիրավ մասնակիցները…»:
Մեր զրուցակիցն, ի դեպ, քանիցս է հանդես եկել հանրային եւ ռազմավարական նշանակության միջոցները խորհրդային նախկին հանրապետություններին վերադարձնելու հորդորով: Հայաստանի պարագայում, օրինակ, խոսքը «Գազպրոմի», «Հայկական երկաթուղի» ընկերության, կենսական նշանակության մի շարք այլ ձեռնարկությունների, այդ թվում, «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին փոխանցված գործարանների` պետական կառավարմանը վերադարձնելու եւ այդպիսով վերջին երեսնամյակում կյանքի բնականոն նորմ դարձած միջպետական թալանը կանխարգելելու մասին է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 25.06.2020
Source note
Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.