Как открылся пропускной пункт Садахло и грузинская пшеница поступила в Армению
Ինչպես բացվեց Սադախլոյի անցակետը եւ վրացական ցորենը եկավ Հայաստան
Читать на сайте издателяПеревод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.
«Мы должны зайти к Эдуарду Шеварднадзе и выделить армянам пшеницу из наших запасов. Восстановлением моста и дороги я займусь лично и завершу в кратчайший срок. Все произошло, как сказал Мамука», — из воспоминаний бывшего грузинского премьера Тенгиза Сигуа.
Армянское представительство IPChain по защите интеллектуальной собственности предложило мэрии Еревана назвать улицу именем Ильи Гваришвили. Об этом «Аравоту» сообщил один из армянских координаторов Арбак Хачатрян. Востоковед Гваришвили в 1992-2003 годах возглавлял отдел административных органов правительства Грузии.
«В марте 1993 года меня вызвали в президентскую администрацию: железнодорожный мост Имиригейти взорван, в Ереване хлеба на полдня…» Бывший начальник дорожной полиции, полковник запаса Саак Салназарян не может без слез вспоминать события 27-летней давности. «С Мамукой — так близкие называли Илью, Н. Г. — мы были у тогдашнего министра обороны Тенгиза Китовани. Он предупредил руководителей азербайджанских общин: Садахло должен открыться; если препятствуют, приказано стрелять без предупреждения. Ему никто не мог отказать».
Через 2-3 дня пшеница поступила через Садахло. До прибытия армянских грузов запас хлеба на пять дней предоставили из резерва грузинского хлебокомбината. Армянские руководители попросили премьера Сигуа помочь при практически исчерпанной пшенице. «Грузии самой было тяжело, но соседей нельзя бросать. Мамука инициировал разговор и предложил решение: зайти к Шеварднадзе, дать пшеницу, лично быстро восстановить мост и дорогу. Все случилось по его словам, Шеварднадзе уговаривать не пришлось», — вспоминал премьер 1992-95 годов Тенгиз Сигуа.
Комендант Марнеульского района в 1992-95 годах Нодар Мумладзе вспоминал в грузинской прессе: «В приграничном Марнеули жили армяне и азербайджанцы; мост Имири через Храми связывал его с Арменией. Несмотря на усилия, избежать столкновений и диверсий не удалось. В одном столкновении мост разрушили. Армения оказалась в тяжелом положении: по нему везли жизненно необходимые товары, прежде всего пшеницу. Я срочно сообщил Мамуке, зная, что только он решит вопрос быстро, и не ошибся».
Грузии также было тяжело: Абхазия, вооруженные банды, грабежи и террор населения и государственных учреждений, взрывы мостов и железных дорог. Армения могла связаться с миром только через Грузию. Мамука быстро восстановил мост Имири, железнодорожные и автомобильные магистрали и обеспечил продовольствие Армении.
Полковник запаса Салназарян, более 30 лет служивший в силовых структурах Армении, о быстро ставшем другом грузинском коллеге говорит: «Мамука сыграл непревзойденную роль для армян, он благодетель. Все его уважали и слушались, хотя тогда никто никого не слушался. Выдающийся человек, гордость грузинского народа и более армянин, чем армяне».
«Мне поручили безопасность грузоперевозок. Нас познакомил Китовани. Народная дипломатия помогла теплым отношениям и бесперебойной работе. Мамука сопровождал грузы от Ларса до Еревана, деля летний зной, зимнюю метель, дождь; даже помогал менять колеса», — рассказывает Салназарян. Почему о его уважении и помощи армянам не знали? «А кому нужно было знать?» — ответил он. На «армянскому народу» возразил: «Столько погибших ребят забыты; где уж его помнить…» Горько добавил: «Есть болезнь амнезия. Не хотят помнить. В “Скотном дворе” Оруэлл писал, что будущее принадлежит знающим прошлое, Аристотель — что даже боги не изменят прошлое. У нас забывают. Хорошо, хоть показали Командоса, празднуя освобождение Шуши».
Он считает улицу Гваришвили также поводом сгладить нынешнюю армяно-грузинскую напряженность. Мы многим обязаны тогдашнему руководству с Шеварднадзе и грузинскому народу, по-родственному помогшим в начале 1990-х. «Благодаря генералу Микадзе, Китовани и Мамуке открыли более безопасную дорогу Садахло». После землетрясения 1988 года, распада СССР и разрыва связей, Карабахской войны Армения оказалась блокирована. «Наш правительственный штаб отлично работал. Я работал с легендами: Гагик Мартиросян, Рубен Чифталарян, Виген Читечян, Геворг Варданян… Особо отмечу Тиграна Григоряна и Генрика Кочиняна, обеспечившего бесперебойный транспорт.
Министр торговли Григорян, маленький человек с большим сердцем, заслуживает больше звания национального героя: отвечал за все продовольствие и грузы и делал это достойно. Вагоны разгружали в Орджоникидзе, я сопровождал грузы; потерь и погибших водителей не было. Только я пострадал: ловя преступника, угнавшего МАЗ с пшеницей, повредил ногу. В больнице серьезного не нашли; главврач сказал, что везущего столько хлеба хранит Бог». Он отмечает министра внутренних дел Вано Сирадегяна, безоговорочно поддерживавшего его, и Хачатряна, налаживавшего связи.
«Война объединила нас, работа кипела. О секретном не скажу. Грузины понимали: Китовани говорил, что победивший в Карабахе Азербайджан перейдет к Марнеули и другим азербайджанонаселенным районам Грузии». Общие интересы и грузинская поддержка позволили решить жизненно важные вопросы, Мамука сыграл огромную роль. Многое еще секретно. Переговоры с ним проходили без напряжения благодаря таланту человеческого общения и тонкому юмору. Об их неофициальной части у Салназаряна неисчерпаемо много интересных историй.
Мамука Гваришвили умер в Тбилиси 29 июля 2005 года, в возрасте 54 лет.
Нелли ГРИГОРЯН
Фото пропускного пункта — Смбат Петросян
Газета «Аравот», 05.06.2020
Сравнить с оригиналом · Հայերեն
«Մենք պետք է մտնենք Էդուարդ Շեւարդնաձեի մոտ եւ մեր պաշարներից հայերին ցորեն հատկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է կամուրջին եւ ճանապարհին, դրանց վերականգնումը ես անձամբ կղեկավարեմ եւ ամենակարճ ժամկետում կավարտեմ. ամեն ինչ կատարվեց Մամուկայի ասածի պես». Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուայի հուշերից:
Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության` IPChain Հայաստանյան գրասենյակը դիմել է Երեւանի քաղաքապետարան` Երեւանում Իլյա Գվարիշվիլիի անունով փողոց անվանակոչելու առաջարկով: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց գրասենյակի հայաստանյան համակարգողներից Արբակ Խաչատրյանը: Իլյա Գվարիշվիլին 1992-2003 թվականներին Վրաստանի կառավարության վարչական մարմինների բաժանմունքի պետն էր, մասնագիտությամբ արեւելագետ:
«1993-ի մարտն էր, շատ ծանր օր էր, ինձ կանչեցին նախագահական եւ ասացին, որ Իմիրիգեյթի երկաթուղային կամուրջը պայթեցրել են, իսկ Երեւանում կես օրվա հաց կա…»,- 27-ամյա վաղեմության պատմությունը, պատերազմական տարիների դժվարությունները Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ, պահեստազորի սպա Սահակ Սալնազարյանն այսօր առանց հուզմունքի չի կարողանում հիշել. ձայնն է դողում, աչքերն են արցունքոտվում: Շարունակում է. «Մամուկայի հետ (մտերիմները Իլյա Գվարիշվիլուն Մամուկա են ասում.-Ն. Գ.) եղանք Թենգիզ Կիտովանիի մոտ (այդ ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար-Ն.Գ.): Նա ադրբեջանաբնակ համայնքների ղեկավարներին զգուշացրեց` Սադախլոն պիտի բացվի, խոչընդոտելու դեպքում, հրաման եմ տվել կրակել` առանց նախազգուշացնելու: Կիտովանիի խոսքը ոչ ոք չէր կարող մերժել»: 2-3 օր հետո ցորենը Սադախլոյի անցակետով հասնում է Հայաստան: Հայաստանի համար հինգ օրվա հացի պաշարը տրամադրվում է Վրաստանի հացի կոմբինատի պահուստային պաշարներից, մինչեւ հայկական բեռները տեղ կհասնեին: Հայաստանի ղեկավարները կապ էին հաստատել Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Թենգիզ Սիգուայի հետ, տեղեկացրել, որ երկրում ցորենի պաշարը գործնականում սպառվել է եւ օգնություն էին խնդրել: «Վրաստանն այն ժամանակ շատ ծանր իրավիճակում էր, բայց հարեւաններին ճակատագրի քմահաճույքին թողնել չէր կարելի: Հայաստանի ղեկավարության հետ զրույցի նախաձեռնողը Մամուկա Գվարիշվիլին էր եւ նա էլ ինձ լուծում առաջարկեց.
«Մենք պետք է մտնենք Էդուարդ Շեւարդնաձեի մոտ եւ մեր պաշարներից հայերին ցորեն հատկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է կամուրջին եւ ճանապարհին, դրանց վերականգնումը ես անձամբ կղեկավարեմ եւ ամենակարճ ժամկետում կավարտեմ»: Ամեն ինչ կատարվեց Մամուկայի ասածի պես: Շեւարդնաձեին համոզելու կարիք չեղավ»,- այդ ժամանակվա իրադարձությունների մասին պատմել է 1992-95 թվականներին Վրաստանի վարչապետ Թենգիզ Սիգուան:
Իսկ 1992-95 թվականներին Մառնեուլիի շրջանի պարետ Նոդար Մումլաձեն այս իրադարձությունների մասին մի առիթով վրացական մամուլում այսպիսի հիշողություններ է հրապարակել. «Շատ ծանր իրավիճակ էր ստեղծվել. թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները բնակվում էին Մառնեուլիում՝ այս սահմանային տարածքում, որտեղ գտնվում է Հայաստանին կապող Իմիրի կամուրջը՝ Խրամի գետի վրա: Չնայած մեր մեծ ջանքերին, ցավոք, չկարողացանք խուսափել բախումներից, առճակատումներից եւ անգամ դիվերսիաներից: Նման մի բախման արդյունքում այս կամուրջը տապալվեց: Հայաստանը շատ ծանր դրության մեջ հայտնվեց, քանի որ կենսական նշանակության ապրանքները եւ, ամենակարեւորը՝ ցորենը հենց այդ ճանապարհով էր մտնում երկիր: Ես շուտափույթ կերպով իրավիճակի մասին տեղեկացրի Մամուկա Գվարիշվիլիին, քանի որ գիտեի, որ միայն նա կարող էր խնդրին արագորեն լուծում տալ եւ, ինչպես պարզվեց, չէի սխալվել»:
Այդ ժամանակաշրջանը բարդ էր նաեւ Վրաստանի համար. Աբխազիայի խնդիր, զինված հանցախմբեր, որոնք կողոպտում, ահաբեկում էին բնակչությանն ու պետական կառույցներին, պայթեցնում էին կամուրջներ ու երկաթգծեր: Իսկ Հայաստանն աշխարհի հետ կարող էր կապվել միայն Վրաստանի միջոցով: Մամուկա Գվարիշվիլիին հաջողվում է շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել Վրաստանը եւ Հայաստանը կապող Իմիրի կամուրջը, երկաթուղային եւ ավտոմոբիլային մայրուղիները եւ ապահովել սննդամթերքի մատակարարումը Հայաստան:
Հայաստանյան ուժային կառույցներում 30 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող, պահեստի գնդապետ Սահակ Սալնազարյանն իր վրացի գործընկերոջը, ով շատ արագ դարձել էր նրա ընկերը, այսպես է բնութագրում. «Մամուկան անգերազանցելի դեր է ունեցել հայերի համար, նա երախտավոր է: Շատ մեծ հեղինակություն եւ հարգանք ուներ, բոլորը նրան ենթարկվում էին, իսկ այն ժամանակ ոչ ոք ոչ ոքի չէր ենթարկվում… Մամուկան մի արտակարգ մարդ էր, վստահ կարող եմ նրան անվանել վրաց ժողովրդի պարծանք, նաեւ` հայից ուժեղ հայ»:
«Ինձ կառավարության կողմից հանձնարարված էր ապահովել Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների անվտանգ երթեւեկությունը: Մամուկայի հետ ինձ ծանոթացրել է Վրաստանի այն ժամանակ պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին: «Ժողովրդական դիվանագիտությունը» օգնեց մեզ ջերմ հարաբերություններ հաստատել եւ անխափան աշխատել: Մամուկան` սկսած Լարսից մինչեւ Երեւան, ուղեկցել է մեր բեռները` կիսելով ինձ հետ ճանապարհի բոլոր դժվարությունները`թե ամառվա տապին, թե ձմռան բուքին, անձրեւին, նույնիսկ ճանապարհին մեքենայի անիվներն էր օգնում փոխել»,- պատմում է Սահակ Սալնազարյանը: Ինչո՞ւ նման մարդու մասին մինչ օրս չի խոսվել, ինչո՞ւ չի իմացվել հայ ժողովրդի համար նրա արած գործերի եւ տածած հարգանքի մասին հարցին, մեր զրուցակիցը հարցով պատասխանեց.
«Իսկ ո՞ւմ էր պետք, որ իմանային»: «Հայ ժողովրդին»,- իմ արձագանքին էլ հակադարձեց. «Այդքան զոհված տղաներ ունենք, որոնց չեն հիշում, ո՜ւր մնաց նրան հիշեն…»: Հետո, դառնացած ասաց. «Հիվանդություն կա` ամնեզիա է կոչվում` հիշողության կորուստ… չեն ուզում հիշել… Մինչդեռ «Անասնաֆերման» գրելիս Ջորջ Օրուելը գրել է` ապագան պատկանում է անցյալը իմացողներին, իսկ Արիստոտելն ասել է` նույնիսկ Աստվածներն անկարող են անցյալը փոխել: Բայց մեզ մոտ ուրիշ է, մեզ մոտ մոռանում են. լավ է, գոնե Շուշիի ազատագրման օրը տոնելիս Կոմանդոսին ցույց տվեցին»:
Այսօր Իլյա Գվարիշվիլիի անունով Երեւանում փողոց անվանակոչելը Սահակ Սալնազարյանը նաեւ հայ-վրացական ներկայիս լարված հարաբերությունները հարթելու համար լավ առիթ է համարում: Ասում է, առհասարակ, հարեւան Վրաստանի այդ ժամանակվա ղեկավարությանը` նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի գլխավորությամբ, վրաց ժողովրդին շատ պարտական ենք, որ 1990-ականների սկզբին, լարված պատերազմական օրերին կանգնեցին Հայաստանի կողքին` հարազատի նման. «Գեներալ Միքաձեի, պաշտպանության նախարար Կիտովանիի, Մամուկայի շնորհիվ բացվեց Սադախլոյի ճանապարհը, որն ավելի ապահով էր»: 1988-ի ավերիչ երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում եւ միութենական հանրապետությունների հետ կապի խափանում, ղարաբաղյան պատերազմ. այդ ժամանակ Հայաստանը լիակատար շրջափակման եւ չափազանց ծանր դրության մեջ էր հայտնվել: «Կառավարությունում մեր շտաբը փայլուն աշխատում էր: Ես լեգենդար մարդկանց հետ եմ աշխատել` Գագիկ Մարտիրոսյան, Ռուբեն Չիֆթալարյան, Վիգեն Չիթեչյան, Գեւորգ Վարդանյան… Տիգրան Գրիգորյանին եմ ուզում շեշտել, Հենրիկ Քոչինյանին: Վերջինիս շնորհիվ ապահովվել է տրանսպորտը` անխափան, իսկ առեւտրի նախարար Տիգրան Գրիգորյանը, այդ փոքրամարմին, մեծ սրտի տեր մարդը երախտավոր է, նրան ազգի հերոսի կոչում էլ տան` քիչ է, որովհետեւ ամբողջ մթերքը, Հայաստան մտնող ողջ բեռները բերելու պատասխանատվությունն իր վրա էր եւ պատվով անում էր: Նախկինում Օրջոնիկիձե քաղաքում գնացքի վագոնները բեռնաթափվում էին, ես էլ բերում էի` ուղեկցում էի բեռները Հայաստան. ոչ մի կորուստ չեմ տվել, ոչ մի վարորդ չի զոհվել, միակ տուժողը ես եմ եղել, երբ ցորենով բեռնված MAZ մեքենան հանցագործը փախցրեց, բռնելիս ոտքս վնասեցի, հիվանդանոցում պարզվեց՝ ոչ մի լուրջ բան չի եղել, գլխավոր բժիշկն էլ ասաց` այդքան հաց ով որ տանում է, Աստված իրեն նայում է»: Սահակ Սալնազարյանն ընդգծում է նաեւ այդ ժամանակ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի դերը, ով իրեն «անվերապահ թիկունք է եղել բոլոր հարցերում», նաեւ Արբակ Խաչատրյանի, ով մեծ դեր է խաղացել կապեր հաստատելու գործում.
«Աշխատանքը եռում էր, բոլորիս միավորել էր պատերազմը: Բաներ կան, որ գաղնիք են, դրանց մասին չեմ խոսի: Վրացիները շատ լավ հասկանում էին, Կիտովանին մի անգամ ասաց` եթե ղարաբաղյան պատերազմը հօգուտ Ադրբեջանի ավարտվի, ադրբեջանցիները կանցնեն Մառնեուլին եւ Վրաստանի ադրբեջանաբնակ մյուս շրջաններին»: Սահակ Սալնազարյանի հավաստմամբ` հայ-վրացական ընդհանրական շահերի գիտակցումով այն ժամանակ վրացի պաշտոնյաների էական աջակցության արդյունքում կարողացանք երկրի համար կենսական անհրաժեշտության հարցեր կարգավորել եւ առաջ գնալ, իսկ այդ ամենում Մամուկան անգերազանցելի դեր է ունեցել: Նրա գործերից շատերն այսօր էլ դեռ կրում են «գաղտնի» գրիֆը: Սահակ Սալնազարյանը պատմում է, որ Մամուկայի մասնակցությամբ հայ-վրացական բոլոր բանակցություններն անցնում էին առանց լարվածության, քանի որ Մամուկան մարդկային հարաբերություններ կարգավորելու արտակարգ տաղանդ ուներ, իսկ նրա պարզ եւ նուրբ հումորն օգնում էր բանակցությունների դրական ելքին: Հանդիպումների արդեն ոչ պաշտոնական հատվածի մասին, մեր զրուցակիցն անսահմանափակ եւ բավական հետաքրքիր պատմություններ ունի:
Մամուկա Գվարիշվիլին մահացել է 2005 թվականի հուլիսի 29-ին, Թբիլիսիում, 54 տարեկանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Անցակետի լուսանկարը Սմբատ Պետրոսյանի
« Առավոտ » օրաթերթ 05.06 .2020
Примечание об источнике
Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.