Арбак Хачатрян: Чужие среди своих… — 26 апреля 2019 — NL
Արբակ Խաչատրյան. Յուրայինների մեջ օտարները… - 26 Ապրիլի 2019 - NL
Читать на сайте издателяПеревод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.
Последний цикл чередования материального и духовного ознаменовался безоговорочной победой материализма. Шумное победное шествие «нового мирового порядка», последовавшее за распадом СССР, сопровождалось первоначальным накоплением капитала. «Корова» пала, а «людей с ножами» стало больше. Настало время «проявления» ловцов рыбы в мутной воде — Корейко. Ловкое появление «блиц-богачей» в этом акте истории спутало все карты. Логика эволюционной теории была полностью нарушена. Первоначальное изумление широких слоёв общества постепенно трансформировалось в капитуляцию, всё больше расширявшую свой радиус.
«Счастливцы», находящие горшки золота в фильмах и сказках, стали предметом зависти широких слоёв общества. «Каста» разбогатевших «из воздуха» стала для многих, особенно для ещё не сформировавшихся юношей, мерилом, своеобразным эталоном и примером для подражания. Подобающее богам поведение новых хозяев — олигархов — привнесло в нашу жизнь нравы рабовладельческого Рима. Роскошные замки, километровые отряды бритоголовых телохранителей, сверхдорогая обстановка, «японки-лакеи», обслуживающие прихоти некоронованных королей, бесчисленные возможности, вызывающие зависть обычных граждан и ставшие их тайной мечтой.
Тысячи лишившихся имущества людей «записались» к ним на службу, чтобы обеспечить своим семьям хлеб насущный.
Значительная часть людей, именуемых «интеллектуалами», тоже стала неотъемлемыми «посетителями» их кормушек. «Командоры парада» поняли одно: при наличии ощутимой базы капитала можно иметь всё, даже собственное правосудие. Судебно-правовую систему, которая при необходимости позволит «расшифровать» тёмную историю накопления капитала лишь «через свой труп». Историю, дороги которой снова вели бы в Рим…
Новые хозяева были везде: в воздухе, воде, на суше и под землёй… Они, вернее, их грязные деньги, подобно метастазам разветвлялись повсюду, становясь препятствием для либеральной экономики. Однако ненасытный аппетит богачей, умножавших миллионы за счёт угнетения народа, победившего в войне, стремился к большему. Имея за спиной государственную машину и став владельцами экономической и политической власти, они уклонялись от действий на равных основаниях и в правовом поле, как другие. Укоренившаяся монополия стала могильщиком формирования среднего класса.
«Соскребалось» всё возможное; под угрозой физического уничтожения и посредством обмана всё сосредоточивалось в одних руках. Народ, победивший в войне, не имея альтернативы, стал изгнанником. А капитал грязного происхождения потёк в международные воды. В различных банках мира и офшорных зонах хранились средства, награбленные у собственного народа, — огромные и бездонные состояния. Открытые ими на родине банки, устанавливая неслыханные процентные ставки, продолжали угнетать обычных граждан с тысячей проблем и изнурённых крестьян, день и ночь борющихся с капризной природой.
И как бы нелепо это ни звучало, под удар в данном случае попадали не угнетатели, выводящие награбленные средства из страны и доверяющие их иностранным банкам, а труженики страны, попавшие под банковское ярмо, чтобы приобрести детям одежду, письменные принадлежности и оплатить их обучение. Говорят, что, по приблизительным подсчётам, из страны выведено около тридцати миллиардов долларов. Нет, вы представляете масштаб… В то же время Армения всё больше погружается во внешние долги, жизнь в Армении становится всё труднее.
Грабители, совершенно уверенные в своей безнаказанности, без малейших угрызений совести продолжают угнетение. Продолжают, более чем уверенные в том, что дорогие юристы, которых они наймут, при необходимости очистят их репутацию, а если понадобится, с применением международного права привлекут страну к ответственности, ожидая наложения штрафа за посягательство на неприкосновенность права собственности.
Хорошо, скажете вы, об этом знают все, а в чём выход? Если честно, я тоже не представляю выход ясно и не возлагаю преувеличенных ожиданий на переходное правосудие. Но в одном я более чем уверен: в мире всё-таки что-то меняется. Проверяется легитимность денег, путешествующих из страны в страну. Значит, приходит время воспользоваться представившейся возможностью. Следует обратиться ко всем странам с единственным требованием: прекратить и повсюду заморозить возможность использования денег сомнительного происхождения, награбленных у собственного народа, и вернуть их законному владельцу — народу этой страны; в противном случае признать соучастниками и страны, принявшие эти деньги на хранение.
Я более чем убеждён, что это предложение получит одобрение и в ООН. Другой, нежелательный вариант — применение по закону бумеранга метода «око за око», что может привести к крайне нежелательным последствиям…
Арбак Хачатрян
Сравнить с оригиналом · Հայերեն
Նյութականի և հոգևորի հերթագայության վերջին շրջափուլը նշանավորվեց նյութապաշտության անվերապահ հաղթանակով: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած «նոր աշխարհակարգի» շռնդալից հաղթահանդեսն ուղեկցվեց կապիտալի նախնական կուտակմամբ։ «Կովն» ընկել էր, «դանակավորները» շատացել էին: Եկել էր պղտոր ջրում ձուկ որսացողների՝ Կորեյկոների «դրսևորման» ժամանակը: «Բլից» մեծահարուստների ճարպիկ հայտնությունը պատմության այս արարում՝ խառնեց բոլոր խաղաթղթերը: Էվոլյուցիոն տեսության տրամաբանությունը լիովին խաթարվեց: Հանրության լայն շերտերին պաշարած նախնական զարմանքն աստիճանաբար տրանսֆորմացվելով՝ վերաճեց գնալով շառավիղն ընդլայնող կապիտուլյացիայի: Ֆիլմերում ու հեքիաթներում հանդիպող ոսկու կարասներ գտնող «երջանիկները» դարձան հանրության լայն շերտերի նախանձի առարկան։
«Օդից» հարստացածների «կաստան» շատուշատերի, հատկապես խմոր վիճակում գտնվող պատանիների համար դարձավ չափորոշիչ, յուրօրինակ էտալոն ու ընդօրինակելի ֆենոմեն։ Նորօրյա տերերի՝ օլիգարխների աստվածներին պատշաճող վարքը մեր կյանք ներմուծեցին ստրկատիրական Հռոմին պատշաճող բարքեր։ Շքեղաշուք դղյակներ, սափրագլուխ թիկնապահների կիլոմետրանոց թիկնազոր, գերթանկարժեք կահկարասի, անթագակիր արքաների քմահաճույքը սպասարկող «ճապոնուհի լաքեյներ», շարքային քաղաքացիների նախանձը շարժող ու թաքուն երազը դարձած անհամար հնարավորություններ։
Ունեզրկված հազարավոր մարդիկ իրենց ընտանիքների հաց հանապազօրյան հոգալու համար ծառայության «գրվեցին» վերջիններիս մոտ։
«Մտավորական» հորջոջված մարդկանց մի ստվար հատված էլ դարձավ վերջիններիս մսուրների անբաժանելի «այցելուն»։ «Զորահանդեսի կոմանդորները» հասկացել էին մի բան.կապիտալի շոշափելի բազայի առկայության դեպքում՝ կարելի է ունենալ ամեն ինչ, անգամ՝սեփական արդարադատություն: Դատաիրավական համակարգ, որն անհրաժեշտության դեպքում՝ միայն «իր դիակի վրայով» կթողներ «վերծանել» կապիտալի կուտակման մթին պատմությունը: Պատմություն, որի ճանապարհներն էլի Հռոմ էին տանելու…
Նորօրյա տերերն ամենուր էին՝ օդում, ջրում,ցամաքում ու ընդերքում…Նրանք, ավելի շուտ նրանց անմաքուր փողերը մետաստազների նման ճյուղավորվում էին ամենուր՝ դառնալով ազատական տնտեսության խոչընդոտ: Պատերազմում հաղթած ժողովրդի հարստահարման հաշվին միլիոնները բազմապատկող մեծահարուստների անհագուրդ ախորժակը,սակայն, ավելիին էր ձգտում: Թիկունքում ունենալով պետական մեքենան ու դառնալով տնտեսական և քաղաքական իշխանության սեփականատերը, վերջիններս խուսանավում էին համահավասար սկզբունքով ու այլոց նման օրինական դաշտում գործելուց: Արմատավորվող մենաշնորհը դարձավ միջին խավի ձևավորման գերեզմանափորը: «Քերվում» էր հնարավոր ամեն ինչ, ֆիզիկական վերացման սպառնալիքով և խաբեությամբ ամեն ինչ կենտրոնացվում էր միևնույն ձեռքերում: Պատերազմում հաղթած ժողովուրդը այլընտրանք չունենալով դարձավ տարագիր: Իսկ անմաքուր ծագում ունեցող կապիտալը հոսեց միջազգային ջրեր: Աշխարհի տարբեր բանկերին ու օվշորային գոտիներին պահ տրվեցին սեփական ժողովրդից թալանված միջոցները՝ ահռելի ու անհատակ կարողությունները: Նրանց կողմից հայրենիքում բացված բանկերն էլ չլսված տոկոսադրույքներ սահմանելով շարունակում էին կեղեքել հազարումի խնդիրներ ունեցող շարքային քաղաքացիներին ու կամակոր բնության հետ օր ու գիշեր կռիվ տվող չարքաշ գյուղացիներին: Ու որքան էլ զավեշտական հնչի,տվյալ պարագայում հարվածի տակ էին ընկնում ոչ թե թալանված միջոցները երկրից դուրս բերող ու օտար բանկերին պահ տվող կեղեքիչները, այլ երկրի մշակները,որոնք իրենց երեխաների հագուստի, գրենական պիտույքների ձեռքբերման ու նրանց ուսման վարձերը հոգալու համար էին մտել բանկերի լծի տակ:Ասում են,որ մոտավոր հաշվարկներով մոտ երեսուն միլիարդ դոլար գումար է հանվել երկրից: Չէ, դուք պատկերացնում եք չափերը… Նույն այդ ընթացքում Հայաստանը գնալով խրվում է արտաքին պարտքերի մեջ, Հայաստանում կյանքը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում: Թալանչիները միանգամայն վստահ իրենց անպատժելիության մեջ, առանց որևէ խղճի խայթի շարունակում են կեղեքումը:Շարունակում են՝ առավել քան վստահ, որ իրենց կողմից վարձելիք թանկարժեք իրավաբանները անհրաժեշտության դեպքում պարզերես կանեն իրենց,հարկ եղած դեպքում միջազգային իրավունքի գործադրմամբ պատասխանատվության կանչելով երկրին՝ սեփականության իրավունքի անձեռնմխելիությանն ուղղված ոտնձգության դիմաց տույժ սահմանելու ակնկալիքով։
Լավ, կասեք դուք, այդ մասին գիտեն բոլորը,իսկ ո՞րն է ելքը: Եթե անկեղծ,ապա ես էլ հստակ չեմ պատկերացնում ելքը, ու նաև անցումային արդարադատության հանդեպ չափազանցված ակնկալիքներ չունեմ: Բայց մի բանում առավել քան վստահ եմ: Աշխարհում,այնուամենայնիվ, ինչ-որ բան է փոխվում: Երկրից երկիր շրջագայող գումարների լեգիտիմությունն է ստուգվում: Ասել է թե, գալիս է ներկայացած պատեհությունից օգտվելու ժամանակը: Ուրեմն հարկ է դիմել բոլոր երկրներին՝ մեն մի պահանջով՝ կասեցնել, ամենուր սառեցնել սեփական ժողովրդից թալանված, կասկածելի ծագմամբ փողերի օգտագործման հնարավորությունը ու այն վերադարձնել նրա օրինական տիրոջը՝ այդ երկրի ժողովրդին,հակառակ դեպքում հանցակից ճանաչել նաև այդ գումարներն ի պահ վերցնող երկրներին: Առավել քան համոզված եմ, որ այս առաջարկը հավանության կարժանանա նաև ՄԱԿ-ում: Մյուս՝ անցանկալի տարբերակը բումերանգի օրենքով՝ «Ակն ընդ ական» մեթոդի կիրառումն է,որը կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների…
Արբակ Խաչատրյան