Арбак Хачатрян
В СМИ / 2013

«Момент серьёзности» Сержа Саргсяна

Սերժ Սարգսյանի «լրջանալու պահը»

AravotДата публикации: 2013-08-13Язык оригинала: Հայերեն
Читать на сайте издателя

Перевод с помощью ИИ. Ниже доступен оригинал для сравнения.

Давление на армян в России приобретает новое качество

Вчера новостной сайт 1in.am сообщил, что в рамках борьбы с нелегальными мигрантами из России высылают и людей, имеющих право на проживание или работу. В частности, несколько дней назад из Калуги в Армению были высланы 70 армян, работающих на разных объектах в Калуге, принадлежащих местному армянскому бизнесмену Самвелу Карапетяну, брату депутата Национального собрания Армении Карена Карапетяна. Ранее, беседуя с нами по поводу случая с армянским водителем Грачья Арутюняном, проживающий в Москве независимый правозащитник Арбак Хачатрян, не сосредоточиваясь на конкретном случае, заметил, что всё ещё впереди, поскольку 80 процентов иммигрантов в России действительно имеют незаконные документы и в определённом смысле ведут незаконную деятельность на территории этой страны, уклоняясь от уплаты различных налогов и так далее.

Вчера в беседе с «Аравот» Арбак Хачатрян заметил, что российским властям следует действовать в этом вопросе достаточно осторожно, поскольку любое неосторожное действие может привести к враждебности именно к русскому народу. «Было немало случаев, когда людей с Кавказа задерживали за незаконное получение паспортов и других документов, но ведь большую часть преступления совершил российский чиновник, а не человек, искавший возможность работать. Здесь виноват не столько иммигрант, сколько соответствующая организация, чиновник и государство.

Прежде всего надо бороться с этим. Сегодня никто не может доказать, что, скажем, данный армянин дал взятку и получил документы. Если докажут — нет проблем, пусть посадят и за взятку, но пока это не доказано, наибольшую ответственность несёт организация, выдавшая соответствующие документы вне квоты. В первую очередь следует бороться с хранителями закона, которые нарушают закон», — сказал наш собеседник.

Кстати, он собирается зарегистрировать в России организацию, которая будет заниматься именно этими вопросами. Организация будет защищать права не только иммигрантов, но и русских, поскольку, по словам Арбака Хачатряна, из-за ошибочных решений государственных деятелей страдают и представители русского народа, приобретая врагов. По мнению нашего собеседника, российские власти не должны ужесточать законы на основе отдельных конкретных случаев, поскольку таким образом создадут тысячи врагов русского народа по всему Кавказу: «Когда по телевидению сообщают о преступлении и отмечают, что его совершил кавказец, армянин и так далее, создают враждебность к русским. Почему по тому же телевидению не называют варваром русского преступника? Всё это нарушения прав человека, с которыми надо бороться. Надо бороться с нарушителями закона, а не ужесточать законы на основе отдельных случаев».

Арбак Хачатрян считает, что и армянским властям следует перестать восторгаться, например, словом или взглядом президента России о том, что армяне допускают мало нарушений и их следует меньше притеснять. Он считает, что власть Армении тоже должна найти в себе силы надлежащим образом защищать права своих граждан сначала у себя в стране, а затем за её пределами, а не радоваться тому, что в России армян «не трогают» или «меньше притесняют». Кстати, наш собеседник предупреждает, что начавшиеся в России проблемы, так сказать, ещё только цветочки, поскольку проблема мигрантов начинает назревать во всём мире.

В этой ситуации ему непонятна реакция армянских властей, или, точнее, отсутствие реакции. Он считает, что первый шаг, который власти Армении должны сделать сейчас и незамедлительно, — превратить Армению в страну закона, поскольку это единственная возможность защищать права граждан Армении и за её пределами.

Хотя наш собеседник понимает, что это очень сложная задача, он надеется, что президент Армении уже осознаёт серьёзность момента и пойдёт на решительные шаги, которых до сих пор избегал по разным причинам.

Нелли ГРИГОРЯН

Призыв Арбака Хачатряна к Сержу Саргсяну — в завтрашнем номере.

Сравнить с оригиналом · Հայերեն

Հայերի նկատմամբ ՌԴ-ում ճնշումները նոր որակ են ստանում

Երեկ 1in.am լրատվական կայքը տեղեկացրեց, որ ՌԴ-ում անօրինական միգրանտների դեմ պայքարի շրջանակներում ՌԴ-ից արտաքսվում են նաեւ մարդիկ, ովքեր ապրելու կամ աշխատելու իրավունք ունեն: Մասնավորաբար, մի քանի օր առաջ Կալուգայից Հայաստան է արտաքսվել 70 հայ, ովքեր աշխատում են տեղաբնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբոր՝ հայ գործարար Սամվել Կարապետյանի՝ Կալուգայում գտնվող տարբեր օբյեկտներում: Ավելի վաղ հայ վարորդի՝ Հրաչյա Հարությունյանի դեպքի առիթով մեզ հետ զրույցում Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, չկենտրոնանալով կոնկրետ այդ դեպքի վրա, նկատել էր, որ ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ ՌԴ ներգաղթյալների 80 տոկոսն իսկապես անօրինական փաստաթղթեր ունի եւ այդ երկրի տարածքում որոշակի իմաստով անօրինական գործունեություն է ծավալում՝ խուսափելով տարատեսակ հարկերի մուծումից եւ այլն:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արբակ Խաչատրյանը նկատեց, որ ՌԴ իշխանությունները պետք է բավական զգույշ գործեն այս հարցում, քանի որ ամեն մի անզգույշ գործողություն կարող է հանգեցնել թշնամանքի հենց ռուս ազգի նկատմամբ: «Բավականին դեպքեր եղան, որ կովկասցիներին բռնում էին անօրինական կերպով անձնագիր եւ այլ փաստաթղթեր ձեռք բերելու համար, բայց չէ՞ որ հանցագործության մեծ մասը ռուս չինովնիկն է կատարել, ոչ թե այն մարդը, ով աշխատանքի միջոց է փնտրել: Այստեղ ոչ այնքան ներգաղթյալի մեղավորությունն է, որքան տվյալ կազմակերպության, չինովնիկի ու պետության: Պետք է նախ դրա դեմ պայքարել: Այսօր ոչ ոք չի կարող ապացուցել, որ, ասենք, տվյալ հայը կաշառք է տվել ու փաստաթղթեր ստացել: Եթե ապացուցեն՝ խնդիր չէ, թող կաշառք տալու համար էլ նստեցնեն, բայց քանի դեռ ապացուցված չէ, ամենամեծ պատասխանատուն այն կազմակերպությունն է, որը տրամադրել է տվյալ փաստաթղթերը՝ քվոտայից դուրս: Առաջին հերթին պետք է պայքարել օրենքի պահապան՝ օրենք խախտողների դեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նա պատրաստվում է ՌԴ-ում գրանցել մի կազմակերպություն, որը հենց այդ խնդիրներով էլ կզբաղվի: Կազմակերպությունը զբաղվելու է ոչ միայն ներգաղթյալների իրավունքների, այլեւ ռուսների իրավունքների պաշտպանությամբ, քանի որ, ըստ Արբակ Խաչատրյանի, պետական այրերի սխալ որոշումների հետևանքով տուժում են նաեւ ռուս ազգի ներկայացուցիչները՝ թշնամիներ ձեռք բերելով: Մեր զրուցակցի կարծիքով՝ ՌԴ իշխանությունները չպետք է իրենց օրենքները խստացնեն՝ հիմնվելով առանձին կոնկրետ դեպքերի վրա, քանի որ այդպիսով ամբողջ Կովկասում հազարավոր թշնամիներ են ստեղծելու ռուս ազգի դեմ.

«Երբ հեռուստատեսությամբ հայտարարում են մի հանցագործության մասին ու նշում, որ դա կատարել է կովկասցի, հայ եւ այլն, թշնամանք են ստեղծում ռուսի դեմ: Ինչո՞ւ նույն հեռուստատեսությամբ բարբարոս չեն անվանում ռուս հանցագործին: Դրանք բոլորը մարդու իրավունքների խախտումներ են, որոնց դեմ պետք է պայքարել: Օրենքը խախտողների դեմ պետք է պայքարել, ոչ թե օրենքները խստացնել՝ առանձին դեպքերի հիման վրա»:

Արբակ Խաչատրյանը կարծում է, որ հայաստանյան իշխանություններն էլ պետք է դադարեն հրճվել, ասենք, ՌԴ նախագահի մի խոսքից կամ հայացքից, թե հայերը քիչ են խախտում անում, նրանց պետք է քիչ նեղացնել: Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունն էլ ինքն իր մեջ ուժ պետք է գտնի՝ սեփական քաղաքացու իրավունքները հավուր պատշաճի նախ իր երկրում, ապա՝ երկրի սահմաններից դուրս պաշտպանելու համար, ոչ թե ուրախանա նրանից, որ ՌԴ-ում հայերին «ձեռ չեն տալիս» կամ «քիչ են նեղում»: Ի դեպ, մեր զրուցակիցը զգուշացնում է, որ ՌԴ-ում սկիզբ առած այս խնդիրները, այսպես ասած, դեռ առաջին ծաղիկներն են, քանի որ միգրանտների խնդիրն ամբողջ աշխարհում է սկսում հասունանալ: Այս իրավիճակում նրա համար անհասկանալի է հայաստանյան իշխանությունների արձագանքը կամ, որ ավելի ճիշտ է՝ չարձագանքը: Նա համարում է, որ առաջին քայլը, որը հիմա եւ անհապաղ պետք է անեն ՀՀ իշխանությունները, Հայաստանն օրենքի երկիր դարձնելն է, քանի որ նաեւ Հայաստանից դուրս ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու միակ հնարավորությունը դա է:

Թեպետ մեր զրուցակիցը հասկանում է, որ դա շատ բարդ խնդիր է, բայց հույս ունի, որ ՀՀ նախագահն արդեն գիտակցում է պահի լրջությունը եւ կգնա կտրուկ քայլերի, որոնցից մինչ օրս խուսափել է տարբեր պատճառներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արբակ Խաչատրյանի կոչը Սերժ Սարգսյանին՝ վաղվա համարում: